ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՈՒ՞ր ես անհետացել, ու՞ր ես կորել, հայ ժողովուրդ

ՈՒ՞ր ես անհետացել, ու՞ր ես կորել, հայ ժողովուրդ
13.05.2025 | 21:20

Գլխավոր ճիվաղի մասին ես չեմ կարող որևէ նոր բան ասել։ Նա միանշանակ Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամի է, հավելած` տիեզերական չափերի ագահ, ընչաքաղց ու մարդկայինի որևէ նշույլից զուրկ լինելը։

Այս գոյացությունն իր իշխանության 7 տարում չի թողել սահմանադրության մի հոդված, որ բռնաբարած չլինի։

Բայց ահա սա հանգիստ շարունակում է ժանգի պես կպած մնալ աթոռին ու նպատակաուղղված վերացնել Հայաստանը։

Այսքանը նորություն չէ։

ՈՒղեղ ունեցող ցանկացած ոք այսքանը գիտե։

Բայց վաղուց խնդիրը նա չէ, այլ այն պնակալեզ, ծախու զանգվածը, որն անասնական բծախնդրությամբ կատարում է սրա հրահանգները` միտված Հայաստանի ու հայության ոչնչացմանը` սկսած դատական համակարգից ու ոստիկանությունից, վերջացրած ամենաքնձռոտ չինովնիկներով։

Մի քանի օր առաջ կալանավորել են հետաքննող լրագրող ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆԻՆ։

Կասկած չկա, որ այդ կալանավորողներն այդ հրահանգը ստացել են նույն Աթոռից, որը տարիներ առաջ Արմեն Գրիգորյանին կալանավորելու և դատական «ռազբիրատ» սկսելու հրաման էր տվել, որի արդյունքում վերջինս հանկարծամահ էր եղել հենց դատական նիստ-ֆարսի ժամանակ։

Ի վերջո, այս պնակալեզների հարցում էլ արտառոց ոչինչ չկա։ Հայաստանում սրանք միշտ էլ եղել են ու միշտ էլ եղել են իշխանությունների հենարանը։ Բայց սրանք բոլորն ապրում են մի երկրում, որտեղ կարծես թե կա ժողովուրդ, կարծես թե պիտի լինեն քաղաքացիներ կամ թեկուզ` բնակչություն։

Ահա այս ժողովուրդ-քաղաքացիություն-բնակչություն ստվար զանգվածի լռությունը, անտարբերությունը, չգոյության հասնող ողորմելիությունն է զարմացնում։

Չէ՞ որ այս ամենն ուղղված է հենց նրանց դեմ, նրանց երկրի դեմ, նրանց երեխաների դեմ։

Չէ՞ որ այդ մարդկանց, այդ բնակչության վճարած հարկերով է զխկվում վերոհիշյալ «սբրոդը», շատ մեղմ ասած` ազգի տականքն ու միաժամանակ վերացնում իրեն կերակրողին։

Ի՞նչ երկիր, ի վերջո, ի՞նչ ես ժառանգություն թողնում քո զավակներին, քո թոռներին, ՀՀ բնակչություն։

ՈՒ՞ր ես անհետացել, ու՞ր ես կորել, հայ ժողովուրդ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ